Տեսանյութ. Բերել եմ թուրքական արտադրության լամպ. այս փարոսը լույս է տալիս ու աշխատում է բացառապես Ադրբեջանի և Թուրքիայի համար․ Զոհրաբյան

Ակցիայի մասնակիցները արձսնագրել են, որ Երևանում ու Բաքվում նույն ձեռագրով են գործում ։ ԱԳՆ մուտքի մոտ նրանք պարզել էին Արցախի Հանապետության ու ՀՀ դրոշները, պաստառներ ՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ։
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նաև իր ձեռքին բարձր պահել էր թուրքական արտադրության մի լամպ-.«Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության փարոսը, որովհետև այս փարոսը լույս է տալիս և աշխատում է բացառապես Թուրքիայի համար»,- բացատրել է իր քայլը Զոհրաբյանը։
Բուրիչից ի՞նչ ակնկալել, ադրբեջանական ագրեսիային ի պատասխան երկու կողմին հանգստություն պահպանելու կոչից հետո, - լրագրողների հարցին ի պատասխան Լեհաստանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարայանը նշեց, որ եկել են ճշտել, թե կա՞, արդյոք, Եվրոպայում այլ երկիր, որտեղ հնարավոր է , որ 120000 մարդու ենթարկեն բլոկադայի ու ենթարկեն էթնիկ զտման՝ ազգային պատկանելության համար։
«Եկել ենք ասելու Մարիա Բուրիչին, որ չկիրառեն», - հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ, այս պահի դրությամբ, առնվազն 5 քաղբանտարկյալ կա Հյաստանում , ինչը հակաժողովրդավարական է, հակաիրավական է։
«Ուզում ենք հիշեցնել Մարիա Մուրիչին, որ չի կարելի գետնին տապալել ու ոտքը դնել մարդու գլխին՝ միայն քաղաքական նպատակներով»,- ասաց իրավապաշտպանը։
Ակցիայի մասնակիցները անգլերենով բացականչում էին .«Ազատություն» (Freedom):