Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

08 ապր 2024 14:42

Մի բլոգեր երկու նկար էր դրել՝ Սեյրան Օհանյանի «բանկա-բութուլկեք»-ը և մեր ինժեներական կառույցները

Բոլոր զինատեսակները գնահատել մահաբեր, և ոչ մահաբեր՝ սխալ է, պաշտպանական և ոչ պաշտպանական բնույթի զինատեսակների մասին է խոսքը:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով հարցին, թե ԵՄ-ն քննարկո՞ւմ է հնարավորությունը խաղաղության մեխանիզմի միջոցով ռազմական օգնության՝ ոչ մահաբեր զինատեսակներ տրամադրելու մասով:

«Բնականաբար մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծման վրա, դա լինի ինժեներական բնույթի, թե հակաօդային պաշտպանության, և ընդհանրեպես հակա բառը մեր պաշտպանական բոլոր խնդիրների հիմքում է: Մեր ձեռքբերված զինատեսակները միտված են տարածաշրջանում բալանսի վերականգնմանը, որովհետև դրա խախտումն էր, որ տվեց հակառակորդին հնարավորություն անցնել ռազմական գործողությունների մեկ անգամ 2016 թվականին, իսկ լայնամասշտաբ՝ 2020 թվականին»,- ասաց Քոչարյանը:

Վերջինս դիմելով լրագրողներին ասաց՝ ափսոս չունեիք հնարավորություն մասնակցելու 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը, որտեղ Պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրեց ոչ միայն սպասվելիք պայմանագրերի կատարումը, այլ նաև արդեն կնքված պայմանագրերի կատարված լինելը, որի արդյունքում նաև մեր ընդդիմադիր գործընկերնեից մեկ-երկուսը դուրս եկան և ձեր ներկայությամբ ասացին, որ իրենք հուզվել են և իրենց լացը եկել է. «Ես պատասխանեցի, որ կարելի էր հուզվել այդ աշխատանքի ծավալը լսելուց հետո»:

Քոչարյանը նաև նշեց. «Բայց այնքան ուրախացա, որ վերջերս ադրբեջանցիները ինչ-որ դիրքից նկարել էին մեր ինժեներական դիրքերը, և ինչ-որ մեկը՝ ձեր բլոգեր ընկերներից որևէ մեկը շատ լավ համեմատության մեջ երկու նկար էր դրել՝ Սերյան Օհանյանի «բանկա-բութուլկեքը» և 2018 թվականից հետո մեր ինժեներական կառույցների տարբերությունը: Մինչև լայնածավալ պատերազմը սկսելը Ղարաբաղում մի այդպիսի դիրք էինք կահավորել, որտեղ ոչ միայն զոհ չունեցանք, այլև վիրավորներ էլ չունեցանք:

Ես չեմ ուզում թերագնահատել հակառակորդի ցանկությունները և նպատակները, բայց ես ուզում եմ մենք բոլորս գիտակցենք, որ մեր պաշտպանության խնդրի լուծումը գտնվում է Հայաստանի պետության ձեռքում՝ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության շնորհիվ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր