Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել          Տեսանյութ. Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում, ինչո՞ւ նրա գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել. Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում       Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են    

09 ապր 2024 13:32

Սուտ է այդ ամենը. Իշխանությունը ոչ թե գնում է դելիմիտացիայի և դեմարկացիայի, այլ գնում է միակողմանի զիջումների

Սուտ է այդ ամենը. Իշխանությունը ոչ թե գնում է դելիմիտացիայի և դեմարկացիայի, այլ գնում է միակողմանի զիջումներիԲավականին ուշագրավ է փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունը, որովհետև, մինչ այդ հայտարարությունը, սկսած Նիկոլ Փաշինյանից և վերջացրած տարբեր տրամաչափի իշխանական օղակներով պնդում էին, որ իրականության մեջ արդեն սկսվել է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը և գործողությունները պետք է այդ տրամաբանության մեջ դիտարկել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ Տավուշից դելիմիտացիայի գործընթացը սկսելը ԳՇ-ի որոշումն է, մինչդեռ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:

«Պետք է ֆիքսել, որ փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունը արձանագրում է, որ իրենց քաղաքական ղեկավարն, ըստ էության, սուտ է խոսել, երբ մարդկանց հետ հանդիպել է ու ասել, որ որոշված է այս տարածքից սկսել: Երկրորդ կարևոր բանը, որ պետք է արձանագրել, այն է, որ իրականության մեջ Ադրբեջանի հետ չկա պայմանավորվածություն այդ գործընթացն առաջ մղելու»,- նշեց նա:

Տիգրան Աբրահամյանի խոսքով ՝ դելիմիտացիա սկսելու համար պետք է լինի փոխհամաձայնեցված իրավական, փաստաթղթային բազա և քարտեզներ, որ այդ գործընթացը սկսվի, ինչն իրականում գոյություն չունի:

«Իսկ եթե այդ ամենը գոյություն չունի, ապա ոչ դելիմիտացիա կարող է լինել, ոչ էլ առավել ևս դեմարկացիա: Իշխանությունը ոչ թե գնում է դելիմիտացիայի և դեմարկացիայի, այլ գնում է միակողմանի զիջումների, ուղղակի փորձելով քողարկել բուն գործընթացը, ինչը տեղի է ունենում ՀՀ-ի հետ:

Շատ անտրամաբանական եմ դիտարկում այդ հանգամանքը: Այս իրավիճակում ԳՇ պետը կարող է վարվել ճիշտ այնպես, ինչպես քաղաքական հանձնարարություններ են նրան տրվում և տարբեր փուլերում հենց այդպես էլ իրեն դրսևորել է: Զինվորականները լավ գիտեն՝ ինչ է նշանակում Տավուշի այդ մասի հանձնումը և անվտանգային տեսանկյունից ինչ խնդիրներ է առաջացնելու: Ես, ինքս ձեռնամուխ կլինեմ և կփորձեմ հասկանալ՝ ինչ է կատարվել իրականության մեջ, ինչ է առաջարկել ԳՇ-ն և եթե նման բան առաջարկել է, ապա ինչ է եղել դրա հիմքում»,- հավելեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր