Ալիևը լավ հասկանում է, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված․ Ոսկանյանը՝ ՏԱՍՍ-ի հրապարակման մասին          Բջնի գյուղում «Hyundai» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 1-ի համար    

09 ապր 2024 14:28

Իսկ եթե պատերազմ լինի...ի՞նչ պետք է անի բանակը, եթե երկրի ղեկավարությունը հրաման տա դիրքերը թողնելու

Իսկ եթե պատերազմ լինի...ի՞նչ պետք է անի բանակը, եթե երկրի ղեկավարությունը հրաման տա դիրքերը թողնելուՓոխանակ հայ ժողովրդին համախմբելու Նիկոլ Փաշինյանը գնում է սահմանամերձ գյուղեր ու վախեցնում, որ եթե հողերը չտանք պատերազմ կլինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Իսկ եթե պատերազմ լինի, ինչո՞ւ ենք մենք միանգամից որոշում, որ կարող է մենք պարտվենք.,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ պետք է անի բանակը, եթե երկրի ղեկավարությունը հրաման տա դիրքերը թողնելու, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Այդ հարցին ես կարճ կպատասխանեմ: ՀՀ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը՝ մեր երկրի պաշտպանության գործում պետք է արժանապատիվ իրականացնեն, իսկ մենք՝ քաղաքական գործիչները, հասարակական ամբողջ սպեկտրը, մեր ամբողջ բնակչությունը պետք է դիմադրությամբ ընդվզի և թույլ չտա, որ այդպիսի ապօրինի հրամաններ տան  բանակի ղեկավարությունը:

Օրենքի շրջանակում այդպիսի հրամանները պետք է լինեն գրավոր, որպեսզի չստացվի ինչպես Սյունիքում՝ Սյունիքի դիմացի հատվածներից բանավոր հրամանով շուրջ 20 կմ հետ են քաշվել և խնդիրներ ստեղծել այսօրվա հենց սահմանազատման և սահմանագծման համար»,- նշեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր