Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի շուրջ շարունակել քննարկումները          Ոչ ոք չի կարողանա փոխարինել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ում՝ դաշինքից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում       Իրենք էին այդ ժամանակ առաջնորդները, իրենց քաղաքականության շնորհիվ ենք կորցրել Արցախը և տարածքներ ՀՀ-ից    

09 ապր 2024 15:47

Տեսանյութ.ԱԺ-ում փակ քննարկմանը պատգամավորների հեռախոսները հավաքեցին, արգելվեց որոշ պատգամավորների մասնակցությունը

ԱԺ-ում փակ քննարկմանը պատգամավորների հեռախոսները հավաքեցին, արգելվեց որոշ պատգամավորների մասնակցությունըԱզգային ժողովում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստը:

ԱԺ-ում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հանդիպումը տեղի է ունենում դռնփակ. առաջարկը ՔՊ-ին էր, ընդդիմությունը, սակայն, դեմ էր:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այն պատգամավորները, որոնք գաղտնիության ռեժիմով նիստին մասնակցելու իրավունք չունեն, պետք է լքեն դահլիճը: Մյուս բոլոր պատգամավորները պետք է նիստին մասնակցեն առանց հեռախոսի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ փակ նիստին չեն կարող մասնակցել ՔՊ-ից Դավիթ Կարապետյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գեւորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լեւոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր