Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների անցկացման օրերը          Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման խաղաղության և համերաշխության երթին. Արցախի թեմ       Հոգևոր սպասավորները, հավատարիմ հոգևոր առաքելության չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին. Գերագույն հոգևոր խորհուրդ    

10 ապր 2024 14:16

Նյութեր ունենք, որ ԼՂ վերնախավը ասել է՝ «լավ, այստեղ չի լինում, կգնանք ՀՀ-ում իշխանություն կվերցնենք»

Նյութեր ունենք, որ ԼՂ վերնախավը ասել է՝ «լավ, այստեղ չի լինում, կգնանք ՀՀ-ում իշխանություն կվերցնենքՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում՝ Կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի այն հարցին, թե ինչո՞ւ է ԼՂ կառավարության ներկայությունը, որը պետք է շարունակի ԼՂ ճակատագրի համար պայքարը, վտանգ ներկայացնում Հայաստանի համար։

Վարչապետը արձագանքելով պատասխանեց՝  հետևողականորեն աշխատանքներ տարվել են խնդիրը լուծելու ուղղությամբ և այդ աշխատանքների արդյունքում է, որ բացել ենք ԼՂ-ի հարցի շուրջ բանակցային գործընթացի շերտեր, որոնք խորը մութ և հեռու անկյուններում, եթե թաքնված էլ չեն եղել, ապա հասանելի էլ չեն եղել։

«ԵԱՀԿ Լիսաբոնի Գագաթաժողովի մասին եմ խոսում, այլ փաստաթղթերի մասին եմ խոսում, այն ինչ ես ասում եմ, խոսում եմ հենվելով այդ փաստաթղթեր վրա։ Ինչ վերաբերում է ԼՂ ներկայացուցիչներին հենց խնդիրն այն է՝ իրենք հրաժարվել են անել դա, ես հենց դա էի ասում։ Մենք նաև տվյալներ ու ապացույցներ ունենք, որ ԼՂ-ի ներկայացուցիչների մի խումբ այնուամենայնիվ ԼՂ-ում բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացրել է՝ եթե շարունակենք գնալ այս ճանապարհով լինելու է  սա,  սա և չեն արձագանքել, թե որն էր իրենց պլանը։ Այսօր մենք նյութեր ունենք, թե որն էր իրենց պլանը, ասում են՝ լավ այստեղ չի լինում կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք, ի՞նչ է եղել որ։ Սրա մասին է խոսքը և պարո՛ն Օհանյան, Դուք էլ գիտեք սա, Ձեր քաղաքական թիմը չէր թաքցնում ոգևորությունը ԼՂ-ում տեղի ունեցող այդ փոփոխությունների, հրաժարականների և այլնի առիթով։ Հրաժարական տվողները գոնե ասում էին, թե ինչ  է լինելու հաջորդիվ և պետք է արձագանքել այդ վիճակին և չի եղել արձագանք և այդտեղ ավարտվել է ամեն ինչ»,- արձագանքեց նա։

Ինչին ի պատասխան Օհանյանը ասաց, թե որևէ վտանգ չկա, եթե ԼՂ իշխանությունը շարունակի իր գործունեությունը այսօր, ՀՀ կառավարության ղեկավարն էլ նկատեց․ «Եղել է հնարավորություն եվրոպական հարթակներում մեկնարկել խոսակցություն Ադրբեջանի հետ, ինչի՞ չի գնացել ԼՂ-ն։ Չի գնացել որովհետև արգելել են ԼՂ-ին և ես չեմ եղել արգելողը։ Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ միայն հիմար մարդը կարող է ուրախանալ առնվազն հայաստանյան հատվածում այո որոշ հիմար մարդիկ իրենց ձեռքերը լվացել են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր