Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

11 ապր 2024 12:06

Լեզվի սայթաքո՞ւմ, թե...Ադրբեջանցիները լայնորեն լուսաբանում են Փաշինյանի երեկվա մի խոսքը՝ բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, պետք է լինեն Ադրբեջանի վերահսկողության տակ

Լեզվի սայթաքո՞ւմ, թե...մԱդրբեջանցիները լայնորեն լուսաբանում են Փաշինյանի երեկվա մի խոսքը՝բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, պետք է լինեն Ադրբեջանի վերահսկողության տակՓաշինյանի երեկվա բոցաշունչ ելույթում, անկախ իրենից, նրա շուրթերից դուրս թռավ հետևյալ միտքը. «…բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, պետք է լինեն Ադրբեջանի վերահսկողության տակ…»:

Իհարկե այդ խոսքից հետո, Փաշինյանը հայատարարեց, որ սխալվել է (այն էլ՝ դահլիճի, յուրային քպ-ականների արձագանքից դա կռահեց): Սակայն բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում «լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի» (կամ՝ «ֆրեյդյան լեզվի սայթաքում») հասկացությունը:

Ի՞նչ է նշանակում «լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի» հասկացությունը

Ֆրեյդը ենթադրում էր, որ թվացյալ աննշան և անիմաստ սխալ գործողությունները ծառայում են «անգիտակից ցանկությունների» իրականացմանը, լինելով փոխզիջումային կազմավորումներ, որոնք ստեղծվել են համապատասխան գիտակցված մտադրությամբ և անգիտակից ցանկության մասնակի միաժամանակյա կատարմամբ:

Նման իրավիճակները սովորաբար լինում են հոգեկան սթրեսի կամ արագ խոսելու կամ գրելու ժամանակ։ Այս երևույթն արտացոլում է մարդու «անգիտակցականը»։

Չնայած նրանց, առաջին հայացքից, ակնհայտ անհեթեթությանը և անմեղությանը, Ֆրեյդը մերժեց նման գործողությունները որակել որպես չնչին, դրանց վերաբերվելով որպես հոգեբանորեն կարևոր երևույթի, չլուծված անգիտակից կոնֆլիկտների և ճնշված ցանկությունների արտաքին դրսևորում:

Այսինքն, եթե ճիշտ է Ֆրեյդը, իսկ որ նա ճիշտ էր, արդեն գիտականորեն ապացուցված է, ապա կարող ենք ասել, որ Փաշինյանն այսօր գտնվում է խորը վախերի մեջ, իսկ Տավուշի գյուղերի հանձնումը նրա համար իդեա ֆիքս (մտասևեռում) է դարձել, քանի որ նա կախվածություն ունի ինչ-որ այլ հանգամանքից, որի մասին մենք չգիտենք:

Որպես վարկած կարող ենք ներկայացնել հետևյալ տարբերակները,-

Տարբերակ առաջին

Ալիևը Փաշինյանի վրա ունի կոմպրոմատ, որով նրան շանտաժի է ենթարկում: Վարկած կա, որ Արայիկ Հարությունյանի միջոցով, նա փաստեր ունի Փաշինյանի կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվեց, որ Արայիկ Հարությունյանը պետք է հանդես գար մի ինչ-որ հարցազրույցով, բայց այդպես էլ հանդես չեկավ: Կարելի է ենթադրել, որ Ալիևը Փաշինյանին շանտաժ է անում՝ դրա դիմաց փորձելով ստանալ զիջումներ:

Տարբերակ երկրորդ

Փաշինյանը մետաֆիզիկական վախ ունի ռուսներից և ամեն ինչ ուզում է անել, որպեսզի Հայաստանի կապը Ռուսաստանից մաքսիմալ կերպով կրճատվի: Օրինակ, եթե Ռուսաստանից դեպի Հայաստան գազամուղը չլիներ, ապա Փաշինյանին հեշտ կլիներ համոզել հայ հասարակության մի «հատվածին», որ գազ Հայաստանը պիտի գնի, ոչ թե Ռուսաստանից, այլ Ադրբեջանից:

Աղբյուրը՝ Zham.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր