UWW-ն կհետաքննի և կպատժի Բաքվում Իտալիան ներկայացնող աշխարհի չեմպիոն ըմբիշին կաշառելու փորձի և նրան պարտության տանելու մեղավորներին

Նշվում է, որ նաև բոլոր մյուս հայտարարությունները, որոնք արվել են այս մենամարտի և բոլոր ներգրավված անձանց անձեռնմխելիության վերաբերյալ, նույնպես ենթակա կլինեն հետաքննության UWW-ի կողմից:
Իտալացի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանկ Չամիզոն Բաքվի նախաօլիմպիական խաղերում կոռուպցիոն փորձի զոհ է դարձել։
Նա նշել էր, որ Բաքվում իրեն 300․000 դոլար են առաջրկել՝ պայմանով, որ խաղը պարտվի։ Մարզիկը նշել է. «Ես նրանց ուղարկեցի «գրողի ծոցը», որովհետև ես ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլև Իտալիան, իմ ֆեդերացիան և բանակը։
Չամիզոն նշել է, որ գլխավոր մրցավարն ադրբեջանցի մարզիկ Բայրամովի օգտին որոշում է կայացրել և չի հաշվել իր միավորները, թեև գորգի 5 մրցավար միավոր են տվել և վարժությունը հաշվել են Չամիզոյի օգտին։ Նա դրանով զրկվել է հաղթանակից և չի հավաքել անհրաժեշտ միավորներ՝ Փարիզի օլիմպիական խաղերին մեկնելու համար։