«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

13 ապր 2024 09:56

Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»

Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բրյուսելյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի «լռությունը» եւ խուսափողական պահվածքն անհանգստություն են առաջացրել ՔՊ-ում։ «Պատմական» հանդիպումից 1 շաբաթ է անցել, սակայն Փաշինյանը դեռ չի հանդիպել նրանց հետ, չի ներկայացրել հանդիպման ոչ հրապարակային դրվագները, չի տվել գնահատականներ, ինչպես արել է սովորաբար Հայաստանից դուրս հանդիպումներից հետո։ Հատկապես որ վերջերս նա առավոտից ուշ երեկո ԱԺ-ում էր՝ մասնակցում էր կառավարության 5-ամյա ծրագրի անցած տարվա գործունեության քննարկմանը:

ՔՊ-ականներն անհամբեր սպասել են, որ վարչապետը թեկուզ նիստերի մեծ ընդմիջումների ժամանակ կլուսավորի իր «ուսապարկերին», ավելին` չորեքշաբթի կեսօրից հետո արդեն հայտնի էր, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին, ընդդիմադիր պատգամավորները հարցազրույցներ էին տվել, որ գնալու են դատարան՝ Արմեն Աշոտյանին տված իրենց երաշխավորությունը ներկայացնելու, եւ Փաշինյանը կարող էր հրահանգել թիմին` արագ ավարտել հարցուպատասխանն ու փակ նիստ հրավիրել, սակայն դա էլ չի արել՝  խորացնելով իշխանական թիմի կասկածները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13․ 04․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր