Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

13 ապր 2024 14:30

Տեսանյութ. Երկրպագուն մտրակով ծեծել է ֆուտբոլիստին

Երկրպագուն մտրակով ծեծել է ֆուտբոլիստինՍաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ալ-Իթիհադ»-ի պարտությունից հետո երկրպագուն մտրակել է թիմի մարոկացի ֆուտբոլիստ Աբդեռազակ Համդալլաին:

Ապրիլի 11-ին «Ալ-Իթթիհադը» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչում 1։4 հաշվով պարտվեց «Ալ Հիլալին»։ Համդալլան խփեց իր թիմի միակ գոլը։

Հանդիպման ավարտից հետո Համդալլան մոտեցել է երկրպագուներին։ Նա վիճաբանել է նրանց հետ և ջուր լցրել նրանց վրա։ Դրանից հետո երկրպագուներից մեկը՝ արաբական ավանդական հանդերձանք հագած, մտրակով երկու անգամ հարվածել է ֆուտբոլիստին։ Ի վերջո, մարզադաշտի աշխատակիցներին հաջողվել է հանգստացնել կողմերին։

Համդալլան «Ալ Իթթիհադում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 27 գոլի հեղինակ։

33-ամյա ֆուտբոլիստը Մարոկկոյի հավաքականի կազմում անցկացրել է 21 հանդիպում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր