Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

15 ապր 2024 13:20

Տեսանյութ.Եվ դուք ժողովուրդ, հազարներով նստած լսում եք սրանց.եթերում պատռեց մարդկանց լուսանկարները, որոնք քարոզում են ադրբեջանական ու թուրքական նարատիվներ

Տեսանյութ.Եվ դուք ժողովուրդ, հազարներով նստած լսում եք սրանց.եթերում պատռեց մարդկանց լուսանկարները, որոնք քարոզում են ադրբեջանական ու թուրքական նարատիվներՀատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը եթերում պատռեց նախկին լրագրող, վերլուծաբան ներկայացող Արմեն Չիբուխչյանի,  սոցիոլոգ ներկայացող Կարեն Սարգսյանի լուսանկարները՝ հայտարարելով, որ քարոզում են ադրբեջանական ու թուրքական նարատիվներ։

«Սովորական ավանտյուրիստ է, ստախոս, խաբեբա, քարոզչության հետևանքով երկիրը կարող է  տանել արյունահեղության»,-Չիբուխչյանի մասին ասաց Էդմոն Մարուքյանը։

Ինչ վերաբերում է Կարեն Սարգսյանին, ապա Մարուքյանն ասաց՝ սառնարանն էլ բացեք, ինքը խոսում է, բնակվում է Հայաստանում։

«Փորձում եմ կենսագրությունը գտնել, չկա։ Ոչ ակադեմիական հենքը ունի, ոչ էլ։ Ժողովուրդը նստած լսում է սրան, մեծամասնությունը սուտ է, կեղծիք, խաբեբայություն, սովորական ավանտյուրիստ։ Եվ դուք ժողովուրդ, հազարներով նստած լսում եք։ Եթե այսօր ես չասեմ դա ձեզ, վաղը ինձ մեղադրելու են։ Նա ասում է, Թուրքիան Հայաստանի թշնամի չի, Թուրքիան հակառակորդ է, թշնամին Ռուսաստանն է, շատ հայերի շոկ է սպասում, երբ Թուրքիան բացի Եղեռնի արխիվները։ Ահա, թե ինչպես են հավաքական «Արևմուտքի» անվան տակ, Հայաստանի մեդիա տիրույթում նստած, ստելով ու մանիպուլացնելով զբաղվում Թուրքիայի և Ադրբեջանի շահերի լոբբինգով: Այս մարդիկ արևմտյան արժեքների և ինստիտուտների հետ ոչ մի կապ չունեն: Սովորական թշնամական լոբբիստներ են»,-ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր