Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բшխվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կրակոցներ Վանաձոր քաղաքում, կասկածյալը եղել է «Lada Priora» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով    

16 ապր 2024 12:38

Իսրայելն էլ չի հանդարտվում. Իրանը կբախվի իր գործողությունների հետեւանքներին,մենք էլ կտանք համարժեք պատասխան

Իսրայելն էլ չի հանդարտվում. Իրանը կբախվի իր գործողությունների հետեւանքներին,մենք էլ կտանք համարժեք պատասխանԻսրայելի պաշտպանության բանակը պահպանում է պատրաստվածության ամենաբարձր մակարդակը և ընտրում է «համապատասխան պատասխան» Իրանի կողմից հարձակմանը:  Այս մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի ղեկավար Հերցի Հալեվին։

«Մենք ամենայն ուշադրությամբ գնահատում ենք իրավիճակը և պահպանում ենք պատրաստվածության ամենաբարձր մակարդակը։  Իրանը կբախվի իր գործողությունների հետեւանքներին։ Մենք կընտրենք համարժեք պատասխան»,- անգլերեն լեզվով հատուկ ուղերձում հայտարարել է Հալեվին։ 

Նրա ելույթի տեսանյութը տարածել է բանակի մամուլի ծառայությունը։

Նա նաև նշել է, որ «Իսրայելական բանակը պատրաստ է դիմակայել Իրանի և նրա արբանյակների ցանկացած սպառնալիքին» և «կշարունակի իրականացնել Իսրայել պետության պաշտպանության՝ իր առաքելությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր