ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

16 ապր 2024 15:16

Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք

Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նքԱզգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է պարզել 1,5 մլն ցեղասպանված հայերի անուն ազգանունները և ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել։

Հարցին՝ ինչու է նման թեժությամբ այդ հարցը քննարկվում, նա ասաց․ «Ես կարծում եմ՝ այդ թեժության իմաստը չկա, որովհետև առնվազն իշխանության կողմից գործընթաց և որևէ պրոցես չկա, եթե առանձին մեր գործընկերներ խոսել են դրա մասին ես դրանից տեղյակ չեմ»։

Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն է որոշել, նա նշեց, որ պաշտոնապես ասում է՝ քաղաքական որևէ որոշում չկա և վարչապետի նման որոշում կամ դրա մասին խոսակցություն չկա:

Անդրադառնալով ապրիլի 24-ին ընդառաջ նման թեմա քննարկելուն՝ պատգամավորը նշեց․ «Եթե նույն տրամաբանությամբ գնանք, պետք է ասենք՝ այս նախաձեռնությունը ինչո՞ւ ապրիլի 24-ից առաջ տեղի ունեցավ, վստահ կարող եմ ասել՝ բազմաթիվ նման հարցեր ու հարցադրումներ կարող են լինել և կապ չունեն ապրիլի 24-ի հետ»։

Հարցին՝ հնարավո՞ր է պարզել 1,5 մլն հայի անուն-ազգանունները և ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել, նա ասաց, որ պատմաբան չէ և կարծում է՝ ցանկացած հարց այդ տիրույթում գտնվող մասնագետների շրջանակի, ինստիտուտների հետ պետք է քննարկվեն։

«Ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում, ես դրա մասին տեղեկություններ չունեմ, դա կթողնեմ իմ հայ գործընկերներին և այն ինստիտւոտներին, որոնք գործում են, ես կարող եմ խոսել Եզդիների ցեղասպանության մասին»,- հայտարարեց նա։

Հարցին՝ միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա երբ մենք ասում ենք՝ պետք է հաշվենք, հասկանանք դրա թիվը քի՞չ է, թե՞ ավել, սա ի՞նչ է նշանակում, նրանց ջրաղացին ջուր լցնել չէ՞, նա ասաց․ «Որևէ մեկը որևէ պրոցես կասկածի տակ չի դնում և խնդրում և հորդորում եմ այդ թեզերից հեռու մնանք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր