Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

17 ապր 2024 14:36

Իրանի ռազմական ուժերը անվտանգություն ստեղծող և խաղաղություն հաստատողներ են,տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին

Իրանի ռազմական ուժերը անվտանգություն ստեղծող և խաղաղություն հաստատողներ են,տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերինԻրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին այսօր՝ ապրիլի 17-ի առավոտյան Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները կարող են հենվել Իրանի զինված ուժերի վրա:

«Իսլամական հեղափոխության շնորհիվ Իրանի զինված ուժերն այժմ ինքնաբավ են արտադրում բոլոր տեսակի հայրենական անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ»,-հավելել է նա:

Նա շարունակել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանությանը, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին։

Իրանի նախագահը նաև ողջունել է երկրի զինված ուժերի միասնությունը՝ դժվարին պահերին ժողովրդի կողքին կանգնելու հարցում։

Ասելով, որ Իսրայելի վրա հարձակումը սահմանափակ գործողություն էր, նախագահն ընդգծել է, որ եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի վրա, այս ռեժիմից ոչինչ չի մնա։ Նա նաև ընդգծել է, որ Իրանի ռազմական ուժերը անվտանգություն ստեղծող և խաղաղություն հաստատողներ են, որոնք հեղինակություն են բերում տարածաշրջանին և լիովին վստահելի են:

Ռաիսին տարածաշրջանի երկրներին ասել է, որ Սիոնիստական ռեժիմի հետ կապեր ունենալու փոխարեն նրանք պետք է ապավինեն իրենց ունեցվածքին և մահմեդական ուժերին։ «Տարածաշրջանում արտաքին ուժերի կարիք չկա»,- հավելել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր