Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը

33-ամյա Արթուր Ռասուլովին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Նրա նկատմամբ առաջիկայում խափանման միջոց կընտրվի։
Նշենք, որ սպանությունը տեղի է ունեցել հունվարի 18-ի վաղ առավոտյան։ «Հարավային մայրաքաղաք» («Южная столица») թիմի նախկին անդամ Գևորգյանը կռվի է բռնվել դաղստանցի 32-ամյա Արթուր Ռասուլովի հետ։ Ծեծկռտուքի ժամանակ Ամիրանը գլխի լուրջ վնասվածք է ստացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է գանգուղեղի և գանգի հիմքի կոտրվածք, գանգուղեղային բաց վնասվածք, գլխուղեղի ծանր կոնտուզիա և էպիդուրալ հեմատոմա։ Ստացած վնասվածքների պատճառով հումորիստն ընկել է կոմայի մեջ, իսկ երկու օր անց գիտակցության չգալով՝ մահացել։