Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով          Տեսանյութ.Փաշինյանը բացատրել է ինչ էին նշանակում Միրզոյանի՝ «Թուրքերն էսօր բացում են» խոսքերը       Վարդան Ղուկասյանը ներկայացրել է ԴՕԿ կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունները    

17 ապր 2024 16:31

Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին

Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասինԵրկու երկրների բարձրագույն ղեկավարությունն է որոշում կայացրել Ադրբեջանի տարածքից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝մ կապված Ադրբեջանի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկատվության հետ:

«Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել վաղաժամկետ դուրս բերել մեր երկրի տարածքում ժամանակավորապես տեղակայված ՌԴ խաղաղապահներին։

Նրանց դուրսբերման գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ այս որոշման կատարման համար»,- նշել է նախագահի օգնականը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր