Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Քամալա Հարրիսը հրապարակել իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը       Հոկտեմբերի 12-ից 13-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

19 ապր 2024 21:03

Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ

Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջԻրանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ու չեմ կարծում, որ Իրանի հարեւանները որեւէ գործողություն կձեռնարկեն, որը դեմ է Իրանի անվտանգությանը։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ վստահեցնելով, որ եթե որեւէ փորձ ձեռնարկվի, որը կվտանգի Իրանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ապա կձեռնարկվեն համապատասխան քայլեր։

Լրագրողի այն հարցին, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8 -րդ հանդիպումը, որի արդյուքում արձանագրություն է ստորագրվել եւ ինչպես ՀՀ վարչապետի աշխատակազմն է պարզնաբանել 2,5 գյուղ անցնում է Ադրբեջանին, միչդեռ հենց այդ ճանապարահով է անցնում միջպետական մայրուղին՝ դեսպանը նշել է, որ իրենց վստահեցրել են, որ մայրուղին համաձայնության մեջ ներառված չէ։

«Հայ պաշտոնյաները տեղյակ պահել են հանդիպման ու արձանագրության բովանդակության մասին», ասել է դեսպանը՝ մանրամասնելով, որ իրենց ասվել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

«Ինչպես ինձ են հայտնել, այն հատվածը, այն տարածքը, որով անցնում է մայրուղին, այդ համաձայնության մեջ ներառված չէ»,- ասել է դեսպանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր