Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին․ «Հրապարակ»          Արարատ Միրզոյանը չի հաղթահարում հոգեբանական վախերը․ «Հրապարակ»       «Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»    

20 ապր 2024 09:55

Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»

Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով գույժը, իսկ ադրբեջանցիներին մատուցելով հերթական նվերը՝ ՀՀ սուվերեն տարածքից 4 գյուղ հանձնելու եւ սահմանազատումը Տավուշից սկսելու մասին:
 
Ընդամենը 2 օր առաջ Տավուշում Նիկոլ Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` հանգստացնելով, որ ընդամենը փոխանակում է լինելու, սակայն երեկ պարզ դարձավ, որ նրանց հերթական անգամ խաբել են: Եվ պատահական չէր, որ ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ ցնծում էին` կատարվածը համարում Ալիեւի հերթական շռնդալից հաղթանակը, մեծագույն նվեր՝ Ադրբեջանի ժողովրդին:
 
Հիանում էին նրա «մարտավարական ու դիվանագիտական ունակություններով», որ «ադրբեջանական բանակը` առանց կրակոցի, զբաղեցնում է հակառակորդի դիրքերը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20․ 04․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր