Տեսանյութ. Պատկերացրեք՝ 300 հազար ադրբեջանցի Հայաստան են բերելու          Տեսանյութ.Համեմատեք հայկական ու ադրբեջանական բանակները. Իրանը չի տա հայերին այդ օգնությունը, իր ուժերը ՀՀ տարածք հենց այնպես չի մտցնի       Սահմանազատումից հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները.Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը ադրբեջանցիներից 150-160 մ․ Է    

20 ապր 2024 11:56

Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը.Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել

Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը Լավ չէ, իհարկե: բայց կարող էր և ավելի վատը լինելԼրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը:

Եթե ժողովրդի համար հասկանալի հայերենով թարգմանենք, ապա.

ա/ Բաքուն առանց պատերազմի ստանում է Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի՝ 1990-ական թթ սկզբից ամբողջովին կամ մասամբ հայկական վերահսկողության տակ գտնվող 4 գյուղերը՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար՝ Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի,

բ/ Բաքուն ՀՀ-ին ժամանակ է տվել, որպեսզի հայկական կողմը Կիրանցի կամրջից մոտ 200 մետր դեպի Աջարկուտ ուղղությամբ նոր կամուրջ կառուցի, որից հետո այսօրվա գործող կամուրջն անցնում է Ադրբեջանին,

գ/ Բաղանիս-Բաղանիս Այրում-Ներքին Ոսկեպար-Կիրանց հատվածում, երկու կողմերից կանգնում են սահմանապահ զորքերը, ինչպես օրինակ Շուռնուխում է,

դ/ առայժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է մնում Մազամ-ջրամբար եռանկյունին, որը Խորհրդային Հայաստանի մաս էր, բայց 90-ական թթ Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց մինչև Կիրանց և ճանապարհի ամենաբարձր ոլորանի (որտեղ հայկական դրոշն է ծածանվում) եռանկյունին, որը 90-ական թթ հայկական վերահսկողության տակ է, մնում է նույն վիճակում:
Մեկնաբանություն.

ա/ Ադրբեջանը առանց կրակոցի ստանում է իր պահանջած գյուղերը, որոնք 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակում պետք է վերադարձվեին Աղդամի շրջանի հետ , բայց չեն վերադարձվել, քանի որ, հավանաբար, հայկական կողմը կարողացել է համառել, իսկ նոր տարբերակում այդ գյուղերի անունները դուրս մնացին,

բ/ Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը, կրկնեմ՝ ժամանակավորապես,

Ամփոփում.

Սա լավ է՞, թե՛ վատ…

Լավ չէ, իհարկե: Բայց կարող էր և կարող է ավելի վատը լինել:

Ինչու այսպես եղավ: Որովհետև կապիտուլյացիայի ենթարկված ժամանակ դու շատ բան չես որոշում: Դու կարող էիր շատ բան որոշել, երբ հաղթած էիր: Բայց հաղթած ժամանակ քեզ թվացել էր, որ հարցը լուծել ես ու կարող ես հանգիստ կենացներ ասել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր