Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք

«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ, նրանք պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնում:
Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է: Ես խնդրում եմ՝ սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք, բայց մեր ակնկալիքն ու ընկալումն այն է, որ մենք խաղաղության ենք գնում»,-ասաց նա:
Հայաստանում շատ ալերգիկ վերաբերմունք կա անկլավ/էքսկլավների թեմայի հետ կապված, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք անկլավ/էքսկլավի թեմայից չենք կարող հրաժարվել:
«Հայաստանի 29 743 քկմ տարածքի մեջ մտնում է նաեւ Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից եւ անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք:
Մենք պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշեն էքկլավի Հայաստանի մաս լինելը: Երբ մենք դա կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա եւ գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կան»,-ասաց նա: