Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

20 ապր 2024 18:34

Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով

Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեովՏավուշում սահմանազատման ու սահմանագծման արդյունքում 4 գյուղ հանձնելու առնչությամբ փոխվարչապետի ստորագրության լուրը ադրբեջանում հասկանալիորեն անասելի տոնակատարության առիթ է դարձել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գևորգ Դանիելյանը։

«1988 թ. հունվարի 12-ին համարժեք պաշտոն զբաղեցնող երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ևս ստորագրել էր մի այդպիսի փաստաթուղթ, որով սակայն նշված գյուղերը հանձնվել էին Հայկ. ԽՍՀ-ին, ինչն էլ արդեն դրվել էր ներկայումս բացահայտ անհիմն մեկնաբանությամբ հրամցվող Ալմա-Աթայի հռչակագրի հիմքում, որպես պետական սահմանների իրավական հիմք: Եվ եթե իր գործընկեր Մամեդովը կարճ ժամանակ անց ուղղակի փախուստի դիմեց ադրբեջանից, ապա Մովսիսյանը, ցավոք, հիշվեց միայն մի ծանր միջադեպով, երբ ադրբեջանցի գյուղացիները փորձել էին վրեժխնդիր լինել նրանից:

Հետագայում՝ 1990թ., Մովսիսյանը մրցակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ ԳԽ նախագահի ընտրություններում, և միայն 3-րդ փորձից հետո ընտրվեց Լևոն Տե-Պետրոսյանը: Այնուամենայնիվ, սա վկայում էր, որ իրեն դեռ հավուր պատշաճի հիշում էին ու գնահատում:

Հրաշալի հասկանում եմ. խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ, բայց մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ, քանի դեռ այն չի վավերացվել խորհրդարանում, իսկ տարածքային փոփոխությունների հարցը (արդեն հնչել է նաև փոփոխություններ անելու մասին հայտարարություն) կարող է բացառապես լուծվել հանրաքվեով...»,-նշել է Դանիելյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր