Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

23 ապր 2024 15:28

Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան

Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագանՆոր համաշխարհային տնտեսական ճգնաժամի մոտալուտ սկիզբը նախկին խորհրդային հանրապետություններին այլ ելք չի թողնի, քան միավորվել մի մեծ նորացված միության մեջ՝ Ռուսաստանի նախագահությամբ, Sputnik ռադիոկայանի եթերում կարծիք է հայտնել ռուս հայտնի տնտեսագետ Միխայիլ Խազինը, գրում է Deita.ru-ն։

Փորձագետն ասել է, որ այսօր արդեն կասկած չկա, որ առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա։ Դրա մասին են վկայում բազմաթիվ տարբեր գործոններ, բազմաթիվ ու միանշանակ նշաններ։ Ապագա աղետը, փորձագետների կարծիքով, անխուսափելի է։

Ինչպես նշել է Խազինը, հենց Ռուսաստանի ղեկավարն է այն սակավաթիվ համաշխարհային մակարդակի քաղաքական գործիչներից մեկը, ով լիովին գիտակցում է մոտալուտ ճգնաժամի հետևանքների անխուսափելիությունն ու մասշտաբները։ Այդ կապակցությամբ նա սկսել է նախապես պատրաստվել այդ կատակլիզմի սկզբին դեռ մի քանի տարի առաջ: Այդ ուղղությամբ հիմնական որոշումը 2015 թվականի հենց սկզբին Եվրասիական տնտեսական միության ստեղծումն էր։

Հենց այդ հարթակն էլ, ինչպես կարծում է Խազինը, որն այսօր ներառում է ընդամենը մի քանի պետություն, պետք է հիմք հանդիսանա նախկին հետխորհրդային բոլոր հանրապետությունների միավորման համար։

Փորձագետի կարծիքով, ԵԱՏՄ-ն պետք է ի վերջո վերածվի լիարժեք արժութային և տեխնոլոգիական գոտու, որի կենտրոնում կլինի Ռուսաստանը։ Այդ բևեռը ներառելու է ոչ միայն ԽՍՀՄ տարածքները, այլ նաև այլ երկրներ։ Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ չնայած ժամանակին Խորհրդային Միության մաս կազմող առանձին պետությունների, այսպես կոչված, «բազմավեկտոր» քաղաքականություն վարելու բոլոր փորձերին, նրանք այլ ելք չունեն, քան Ռուսաստանի հետ ինտեգրվել այդ շրջանակներում։ Որպես օրինակ Խազինը բերել է Հայաստանի և Ղազախստանի ղեկավարությունների պահվածքը:

Նրա խոսքով, մի քանի տարի անընդմեջ այդ երկրները բախվում են շատ մեծ խնդիրների, որոնք հետագայում միայն կավելանան։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ փորձագետի, առանց Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների վերականգնման, այդ պետությունը կարող է շատ շուտով կորցնել իր սուբյեկտայնությունը՝ դառնալով գործիք Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի ձեռքին։

Փորձագետի կարծիքով՝ Պուտինը դա քաջ գիտակցում է, բայց միևնույն ժամանակ լիովին հրաժարվել է նախկին հետխորհրդային հանրապետությունների ղեկավարությունների վրա ցանկացած ճնշումից։ Ինչպես պարզաբանել է մասնագետը, ՌԴ նախագահի մտահղացմամբ՝ ԽՍՀՄ նախկին մասերի բոլոր ներկայիս ղեկավարները պետք է գան այն գաղափարին, որ անհրաժեշտ է միավորվել նոր միության մեջ, որը հիմնվելով օբյեկտիվ տնտեսական իրականության վրա՝ կգլխավորի Ռուսաստանը։ Բայց դա պարտադրելը ոչ մի լավ բանի չի բերի։ Պուտինի խնդիրն է՝ համոզվել, որ նախկին խորհրդային բոլոր հանրապետություններն իրենք են ցանկանում միանալ նոր կազմավորմանը։

Դրա համար նախ արդեն գոյություն ունեցող ԵԱՏՄ-ն պետք է զարգացման հաջող օրինակ լինի, և միայն դրանից հետո մնացած բոլոր պետությունները ցանկություն կունենան միանալ այդ միությանը։

Միաժամանակ, Եվրոպայում տնտեսական իրավիճակի վատթարացման հետ մեկտեղ, կմեծանա և՛ Հայաստանի, և՛ Ղազախստանի իշխանությունների ցանկությունը՝ սկսել ավելի սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ՝ զուտ պրագմատիկ պատճառներով։ Եվրոպական շուկան ուղղակի կվերանա։ Եվրոպացիները գումար չեն ունենա այդ երկրներից հումք կամ ապրանք գնելու համար։

Միակ վայրը, որտեղ նրանք կկարողանան վաճառել իրենց ապրանքները, կլինի Ռուսաստանի գլխավորած մեծ ասոցիացիան։

«Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան, դա Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունն է։ Այդ երկրները նույնքան խոր ինտեգրված կլինեն մեր տնտեսությանը և կունենան նույնքան մեծ ապրանքաշրջանառություն, ինչն այսօր ունի Բելառուսը։ Փաստորեն, խոսքը ԽՍՀՄ-ի նման մի խոշոր միության շրջանակներում մեր տնտեսությունների ամբողջական միահյուսման մասին է։ Նախկին խորհրդային հանրապետությունների համար այլ ապագա պարզապես չկա»,- ասել է Խազինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր