Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

02 մայիս 2024 09:27

Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»

Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ, հանրության մեջ կա զգալի մեծ հատված, որը սպասում է օրվա իշխանություններին այլընտրանքի:

2022 թվականի մարտի սկզբներից պարբերաբար, այսպես ասած, «ջրի երես» է դուրս գալիս Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի անունը, որը բավական բարձր վարկանիշ ունի հանրության և մասնավորաբար այն մարդկանց շրջանում, որոնք որևէ քաղաքական ուժ չեն ներկայացնում, բայց և հասարակության մեջ ունեն ընկալելիություն: Այս ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են շրջանառվում, որ Թաթոյանը զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ, կուսակցություն է ստեղծելու և այլն: Սակայն որպես ՄԻՊ իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո անցած երկու տարում ինչ-որ պահի այս խոսակցությունները միշտ սառել են:

Հիմա, սակայն, «Փաստի» տեղեկություններով, Արման Թաթոյանը հստակ որոշում ունի՝ լրացնել վերոնշյալ այլընտրանքային «հատվածը»: Մեր աղբյուրի փոխանցմամբ, բաց է միայն այն հարցը, թե ինչ ձևաչափով է նա առաջիկայում հայտարարելու ակտիվ քաղաքականություն մտնելու մասին՝ շարժման տեսքո՞վ, թե՞ քաղաքական ուժի ղեկավար դառնալու: Ի դեպ, մեր տեղեկություններով, երկրորդ տարբերակի պարագայում էլ երկու հնարավորություն է դիտարկվում՝ սեփական կուսակցություն ստեղծելը կամ գործող այլ քաղաքական ուժ ղեկավարելը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 02․ 05․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր