10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

03 մայիս 2024 14:57

Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբան

Դատարկ երազանք.Մինչ ՀՀ-ն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և ՀՀ-ի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են․ Թուրք վերլուծաբանԹուրք հայտնի լրագրող և մեկնաբան Մուրաթ Բարդաքչըն հոդված է հրապարակել՝ «Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է» վերտառությամբ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am։


Հոդվածը դիտարկում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը՝ կասկածի տակ դնելով դրա իրատեսականությունը:


Չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման ու նորմալացման ցանկալիությանը, ըստ հեղինակի, դա գործնականում դատարկ երազանք է՝ մի շարք պատճառներով:


«Թուրքիայի և Հայաստանի միջև դարավոր թշնամանքին վերջ տալը և կողմերի միջև նորմալ հարևանական հարաբերություններ հաստատելը, իհարկե, ցանկալի զարգացում է, բայց, ցավոք, դա ընդամենը դատարկ երազանք է: Սահմանը կարող է բացվել։ Չնայած փակ լինելուն՝ Թուրքիայում արդեն տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ կան, որոնք այստեղ աշխատում են, հետևաբար, սահմանի բաց կամ փակ լինելը առանձնապես կարևոր չէ, սակայն կողմերի միջև բարեկամության, համագործակցության և այլնի հաստատումը հնարավոր չէ»:


Հեղինակը մատնանշում է մի շարք խոչընդոտներ, որոնք թուրք-հայկական հաշտեցումը դարձնում են դժվար իրագործելի ներկա պայմաններում:


1. Հայկական սփյուռքը Թուրքիայի դեմ ատելությունը դարձրել է վաստակի միջոց և թույլ չի տա, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններն ամբողջապես կարգավորվեն:


2. Թուրքիան ստիպված է մերժել Հայաստանի առաջ քաշած «չեղած ցեղասպանությունը ճանաչելու» պայմանը:


3. Երկու ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:


«Մինչ Հայաստանն ու սփյուռքը զբաղված են իրար ուտելով, Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, թեկուզ ցածր մակարդակով ու լուռ, բայց շարունակվում են, իսկ Թուրքիայում բարի մտադրություններով, բայց երազկոտ որոշ շրջանակներ «մշտական խաղաղության և բարեկամության» մասին երազներ են տեսնում»,- գրում է Բարդաքչըն։


Հեղինակը նաև քննադատում է այն թուրք մտավորականներին, ովքեր ամեն ապրիլի 24-ին ներողություն են խնդրում հայերից։  Նա դա անվանում է անպատասխանատվություն, որը նշանակում է «Իմ պապը մարդասպան էր, քո պապին սպանել էր»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր