Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»

Նրանց համոզել են մնալ բազայում, չլքել այն: Կա վկա, գեներալ, Արցախի հերոս, որն ասել է՝ եթե գնացիք, հետ չեք դառնալու: Բայց ոչ, ինչ-որ մեկը նրանց համոզել է, գնացել են Ստեփանակերտ»,-ասել է Իսագուլ յանը՝ հավելելով, թե չի նշի այն մարդու անունը, որը նրանց տարել է: Ըստ Իսագուլ յանի, 40-45 րոպե հետո եկել են ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետևից: «Ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությունն ու աշխատակիցները Դավիթին ևս առաջարկում են չհեռանալ, մնալ բազայում, բայց վերջինս նույնպես գնացել է: Ճաշել են, բիլիարդ խաղացել: Եվ այնտեղից, ուր նրանք գնացել են, ձերբակալել են ու տարել»,-նշել է Գառնիկ Իսագուլ յանը: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, ապա, ըստ Իսագուլ յանի, սա ավելի վատ պատմություն է: «Շահրամանյանը գիտի, զարմանում եմ, որ լռում է:
Արայիկն ուղղակի առևտուր է որոշել անել. ուզում էր գնալ և վաճառել գինու գործարանը, ռուսները նրան էլ են փորձել ետ պահել Ստեփանակերտ գնալու մտքից, հրաժարվել է, ասել՝ էնտեղ 10 միլիոն դոլարի կոնյակ կա, ու, երբ գնացել է գործարան, հենց էնտեղ իրեն կալանավորել են»,-ասել է Իսագուլ յանն ու հավելել՝ ի՞նչ կապ ունի այստեղ ռուսական ռազմաբազան: Ի դեպ, Իսագուլ յանի նշած անձի հետ կապված, որի անունը նա չի տվել, տարբերակներ են շրջանառվում, այդ թվում՝ Տելեգրամ ալիքներով: Ինչ վերաբերում է այն հարցին, թե, ի վերջո, ինչ է կատարվել այդ օրերին, գուցե թե այդ մասին մի օր պատմեն հենց ականատեսները:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 04․ 05․ 24 թ համարում։