Մայիսի 20-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել, նաեւ՝ մտահոգ․ «Հրապարակ»       Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»    

04 մայիս 2024 13:42

Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան

Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենանՀայաստանի և Ադրբեջանի կառավարությունների նախաձեռնած սահմանազատումը Տավուշ-Ղազախ հատվածում հասել է Կիրանց գյուղ։ Բնակիչները մտավախություն ունեն, որ առնվազն երկու բնակելի տուն անցնելու է թշնամու վերահսկողության ներքո։ Կիրանցի հարակից տարածքներում ականազերծում է ընթանում․ ՀՀ իշխանությունները տարածքներն Ադրբեջանին են փոխանցում ականազերծված։ Մայիսի 3-ին Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս իրականացվել են պայթեցման աշխատանքներ։
 
Իշխանությունն ամենաբարձ մակարդակով չի կարողանում ասել, թե ինչ լուծումներ ունի այն քաղաքացիների համար, որոնք հանձնվող տարածքներում ունեն գույք՝ սեփականության իրավունքով։ Մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանը կարծում է, որ կիրանցեցիների սեփականության իրավունքի խախտումը կարելի է վերականգնել նաև փոխհատուցումներով։ Կիրանցեցիները լրջագույն խնդիր են համարում գյուղի միակ դպրոցին զինված ադրբեջանցիների ավելի մոտենալը։
 
Շուրջ 40 աշակերտի համար Կրանցում նոր դպրոց է կառուցվում, որը նախատեսվում է շահագործման հանձնել այս ուսումնական տարվա սկզբին։ Նիկոլ Փաշինյանը երեխաներին թշնամուց պաշտպանելու իր բանաձևն ունի, որը հնչեցրել էր «Առաջին ալիքին» տված հարցազրույցի ժամանակ։ «Եթե երևալու խնդիրն է, ապա կարող են ծառ տնկել, պատ կառուցել»,- ասել է Փաշինյանը։
 
Նիկոլ Փաշինյանին զարմացնում է՝ ինչո՞ւ են անհանգստացած կիրանցեցիները, եթե հիմա էլ գյուղն ու դպրոցն ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ են։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը նշում է՝ երեխաների իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ Կիրանց գյուղում կառուցվող դպրոցի շինարարության համար կառավարությունը 615 մլն դրամ  կամ 1,5 մլն դոլար է հատկացրել։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի կնքած գնումների ձեռքբերման պայմանագրից։ Իշխանության վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցները մշտապես այս գործընթացը լուսաբանել են այն շեշտադրմամբ, որ Կիրանցում առաջին անգամ դպրոցի տիպային շենք է կառուցվում։
 
Շինաշխատանքները սկսվել են 2021 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո, իսկ թե ինչու իշխանությունները կառուցապատման փուլում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ սահմանազատումից հետո դպրոցն այսքան մոտ է լինելու սահմանին, ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները հրաժարվեցին այս թեմայով մեկնաբանություններ տալ։ Մանրամասները՝ տեսանյութում։


 factor.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր