Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ի համար          Տեսանյութ․Արցախի դրոշը` Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում       Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում    

04 մայիս 2024 14:30

Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան.Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է

Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց էԿիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է, ականներն՝ ականազերծված։ Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Կիրանցի բնակչուհին, եթե նախօրեին մեծ թվով ոստիկանների ու ԱԱԾ աշխատակիցների ներկայությունը բացասական էր ազդում բնակիչների վրա, ապա այսօր արդեն իրենք չեն ցանկանում, որ նրանք հեռանան, թեեւ մի քանի ավտոբուս ոստիկան արդեն հեռացել է։

«Երեք «Գազել»՝ բերետավորներով, երկու ավտոբուս՝ այլ ոստիկաններով, այստեղ են»,-փոխանցեց բնակչուհին՝ նշելով, որ այս պահին գյուղում ոչինչ չի կատարվում։

«Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ, բայց հիմա արդեն մենք էլ չենք ուզում, որ գնան ոստիկանները, երեկ ականները հանել են, անվտանգ չենք զգում մեզ»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր