Տեսանյութ.Հոգեգալստյան օր՝ Հիսուս Քրիստոս Հարությունից հիսուն օր անց առաքյալների վրա իջեցրեց Սուրբ Հոգին          Տեսանյութ.Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը       Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին    

06 մայիս 2024 10:28

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմինSHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տներից մեկում երեխայի դի կա։ 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը 8-ամյա աղջիկ է, ով նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում իրենց տանը մահացել է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում «սպանություն» /հանկարծամահություն/ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր