Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

06 մայիս 2024 15:24

«Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար

«Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համարՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բոսնիական ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է «քարանձավային» ռուսատյացության մեջ։ Հարցազրույցը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Այս կապակցությամբ Լավրովը հիշատակել է Մակրոնի վերջին հարցազրույցը The Economist ամսագրին, որում նա հայտարարել էր, որ Ռուսաստանը գլխավոր սպառնալիքն է Եվրոպայի և, առաջին հերթին, Ֆրանսիայի ու Գերմանիայի համար։

«Նույն այն հավակնությունները, որոնք ունեցել են Նապոլեոնը, իսկ հետո՝ Հիտլերը, պայմանավորված էին նրանով, որ այդ երկրներն այն ժամանակ էլ Ռուսաստանում էին տեսնում իրենց սպառնալիքը։ Ես երկար չեմ մեկնաբանի Ֆրանսիայի նախագահի գաղափարները։ Նա հիմա ակնհայտորեն խոսում է ամենաբուռն հակառուսական դիրքերից։ Ես գիտեմ, թե ինչպես է կառուցված իշխանության համակարգը Ֆրանսիայում և ինչ հավակնություններ ունեն ֆրանսիացիները Եվրոպայում և աշխարհում իրենց դերի առումով: Չի բացառվում, որ այս «քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Է. Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար՝ «հեծնելով» այս թեման, որն Արևմուտքն ինքն է դարձրել միջազգային կյանքի գլխավոր թեման»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր