«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

11 մայիս 2024 15:20

Այսօր Երկրի վրա կարող է տեղի ունենալ վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը

Այսօր Երկրի վրա կարող է տեղի ունենալ վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկըՇաբաթ օրը Երկրի վրա կարող է տեղի ունենալ վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը, ինչը պայմանավորված է անցած օրերին Արեգակի վրա մի շարք ուժգին բռնկումներով, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։

Վերջին երեք օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի են ունեցել M և X դասերի ուժեղ բռնկումներ: X.2.2 բռնկման հետևանքով առաջացած պսակի զանգվածի արտանետումն ուղղված է դեպի Երկիր և պետք է մեր մոլորակ հասնի մայիսի 11-ին:

«20 տարվա մեջ առաջին անգամ Երկրի վրա կարող է տեղի ունենալ ամենաբարձր՝ հինգերորդ մակարդակի փոթորիկ։ Երեք օրվա ընթացքում Արևը պլազմայի չորս բացառիկ մեծ ամպ է նետել դեպի մեր մոլորակը։ Դրանցից մի քանիսը ճանապարհին կմիավորվեն մեկ, նույնիսկ ավելի մեծ օբյեկտի մեջ, որը, ըստ հաշվարկների, այս գիշեր կհարվածի Երկրի մագնիսական դաշտին»,- ասել է Բոգաչովը։

Նա պարզաբանել է, որ գիտնականներն ակնկալում են, որ ազդեցության գագաթնակետին փոթորկի մակարդակը կլինի առնվազն G4,33, սակայն կա 15% հավանականություն, որ այն կհասնի G5-ի, ինչը տեղի կունենա 2005 թվականից ի վեր առաջին անգամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր