Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

13 մայիս 2024 12:30

Պուտինին պետք է նոր նախարար, ով կկանգնեցնի պատերազմը, սակայն ընտրեց հերթական «խամաճիկին»

Պուտինին պետք է նոր նախարար, ով կկանգնեցնի պատերազմը, սակայն ընտրեց հերթական «խամաճիկին»Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սերգեյ Շոյգուին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում Անդրեյ Բելոուսովով փոխարինելու որոշումը։

Նա համապատասխան հրապարակում է արել X սոցիալական ցանցում։ 

Ըստ Շապսի՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նոր նախարարը կլինի Պուտինի հերթական «խամաճիկը»։

«Սերգեյ Շոյգուի կառավարման ներքո ՌԴ-ն կորցրել է ավելի քան 355 հազար զինվոր: Ռուսաստանին պետք է պաշտպանության նախարար, որը կվերացնի այդ աղետալի ժառանգությունը և վերջ կդնի ներխուժմանը, բայց այն ամենը, ինչ նրանք կստանան, Պուտինի հերթական խամաճիկն է», - գրել է Շապսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր