Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար          Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 մայիս 2024 12:50

Ո՞ր դեպքում եղբայրները կարող են միևնույն զորամասում ծառայել

Ո՞ր դեպքում եղբայրները կարող են միևնույն զորամասում ծառայելՀայտարարված զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված եղբայրներն իրենց ցանկությամբ ծառայության են նշանակվում միևնույն զորամասում:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը և եթե զորակոչվող եղբոր տվյալները բավարարում են տվյալ զորամասում ծառայության անցնելու համար անհրաժեշտ պայմաններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր