«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ       Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը    

15 մայիս 2024 15:05

Տեսանյութ. Երևանում կոշտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, մասսայական ձերբակալումներ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա

Երևանում կոշտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, մասսայական ձերբակալումներ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ ԶախարովաԱՄՆ եւ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները տառացիորեն ամեն օր հարձակվում են Վրաստանի իշխանությունների վրա ցուցարարների հետ վերաբերմունքի հարցում, իսկ Հայաստանի համատեքստում տիրում է Արեւմուտքի գերեզմանային լռությունը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վերջին օրերի բողոքները Երեւանում եւ Թբիլիսիում։

«Մենք միշտ ասում ենք, որ ներքաղաքական կյանքը այս կամ այն երկրում ինքնիշխան պետության ներքին գործն է։ Այս դեպքում Արեւմուտքի արձագանքը զարմացնում է։ Դրանք հերթական երկակի չափորոշիչներն են, այս օրինակը շատ լավ է ցուցադրում»,- ասել է նա։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ֆոնին կիրառվում է այդ թվում նաեւ կոպիտ ուժ. «Ասես Արեւմուտքն անջատել են այս օրակարգից, միացրել են միայն մի նոտա, իսկ մնացածը ասես տեղի չի ունենում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր