2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

15 մայիս 2024 22:32

Հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. ի՞նչ են պայմանավորվել կողմերը

Հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. ի՞նչ են պայմանավորվել կողմերըԱԳՆ մամուլի հաղորդագրությունն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական   սահմանի սահմանազատման հարցերով պետական   հանձնաժողովների իններորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ ամբողջությամբ

«2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր