Այդ համակարգի ամեն մի օղակ պատրաստ է որևէ հայի հետ անել այն ամենը, ինչի պատրաստ է ադրբեջանցի հատուկջոկատայինը          18-ամյա Դավիթին հիվանդանոցից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ       Տեսանյութ․ Ձեր խղճի մտոք եք գործել՝ 18-ամյա Դավիթի երկամսյա կալանքի որոշման հետ կապված. լրագրողը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանին    

18 մայիս 2024 13:32

ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․Նրանց ձեռքին պլանշետ կա, զինված չեն

ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․Նրանց ձեռքին պլանշետ կա, զինված չենՀայաստանի սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են։
Նրանք «Ազատության»-ը փոխանցեցին, որ այսօրվանից այստեղ են մնալու, հետագա աշխատանքների համար տեղազննություն են իրականացնելու։ Նրանց ձեռքին պլանշետ կա, զինված չեն։

Նրանք նորակառույց դպրոցի հարակից հատվածում են, որտեղով սահմանագիծն է անցնում։

Ավելի վաղ այստեղ էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա էլ շրջանցիկ ճանապարհի մասին էր խոսում։

Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։

Ըստ էության, ճանապարհը հարակից Աճարկուտ գյուղով է անցնելու, ապա թեքվելու է դեպի Կիրանց ու հենց այս նույն դպրոցին հարակից հատվածով միանա այժմ գործող հիմնական ճանապարհին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր