Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

20 մայիս 2024 09:57

Իրանի նախագահը, ինչպես նաև ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են

Իրանի նախագահը, ինչպես նաև ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել ենԻրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։

«Կործանված ուղղաթիռի հայտնաբերման վայրըում ողջ մնացած ուղևորների հետքեր չեն հայտնաբերվել»,- հայտարարել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։

Բացի նախագահից ուղղաթիռի մեջ էին գտնվել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էբրահիմ Ռայիսիի մահվան հաստատման դեպքում նախագահի լիազորությունները կատարելու է նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Մոխբերը։

Ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ նախագահի առաջին տեղակալը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որն առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր