Իշխանությունը զավթելու նախապատրաստության մեղադրանքով ձերբակալվել է Սպիտակցի Հայկոյի որդին

«Մեղադրանք է ներկայացվել իշխանության զավթման նախապատրաստության փորձ կատարելու համար։ Մեղադրանքի առաջադրման փուլում է գործը։ Ներկայացվել է նաեւ միջնորդություն՝ նրան կալանավորելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա կողմից իբր թե խշխանությունը զավթելու նախապատրաստությունը պետք է տեղի ունենար մայիսի 26-ից սկսած հանրահավաքների ընթացքում»,- ասացին փաստաբանները։
Ըստ փաստաբանների՝ սա արվել է բացառապես այս օրերին փողոցում ընթացող պայքարը կաշկանդելու և ուղղված է ազատ հավաքների դեմ․ «Հրաչ Ղևոնդյանի գործողություններում նշույլ անգամ չկա իշխանության զավթմանն ուղղված գործողություններ կատարելը»։