5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

24 մայիս 2024 12:17

Ո՞րն է ՀՀ վարչապետի հայտարարության թաքնված ենթատեքստը՝ կապված եղեկեցու հետ

Ո՞րն է ՀՀ վարչապետի հայտարարության թաքնված ենթատեքստը՝ կապված եղեկեցու հետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին «դարավոր անցյալով» «ազդեցության գործակալ» է, գրում է tsargrad.tv-ն։  «Հայ ժողովուրդը փորձառություն ունեցավ, երբ (քահանաները) գնացին Կեսարիա (քաղաք Բյուզանդիայում) ու օծվեցին, իսկ Հայաստան գալով դարձան ազդեցության գործակալներ։ Կարծես թե մինչև հիմա նրանց համար ոչինչ չի փոխվել։ Բայց երկու-երեք ամսում այդ հարցը կլուծենք»,- ասել է նա:

Նման խոսքերով Հայաստանի վարչապետը վերջապես բացահայտել է իր էությունը, կարծում է tsargrad.tv-ի գաղափարական բաժնի ղեկավար  Միխայիլ Տյուրենկովը, այդ առումով Նիկոլ Փաշինյանն ավելի վատն է քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Այո, երկուսն էլ արևմտյան խամաճիկներ են, այո, երկուսն էլ դեմ են եկեղեցուն: Բայց գոնե Զելենսկին երբեք քրիստոնյա չի եղել,  նա նույնպես էթնիկ ուկրաինացի չէ (մալոռոս): Փաշինյանն, ըստ էության, հակադրվել է հայության բուն հիմքին»,- ասել է նա։

Տյուրենկովը հիշեցրել է, որ Հայ առաքելական եկեղեցին է, որ դարեր շարունակ եղել և մնում է հայ ժողովրդի հիմքը։ Այսինքն «հարցը երկու-երեք ամսում լուծելու» սպառնալիքով Փաշինյանն ինքնավստահ և սրբապղծորեն հայտարարել է, որ պատրաստվում է պայքարել հայկական եկեղեցու դեմ և հաղթել նրան փաստացի սպառնալով հավատացյալներին հալածանքներով։

«Բայց կա ևս մեկ կարևոր կետ, որ ոչ բոլորն են ընկալել Փաշինյանի այդ խայտառակ հայտարարության մեջ: Նա, վիրավորելով հայ եկեղեցուն, միաժամանակ հանդես է եկել արևելյան քրիստոնեական քաղաքակրթության դարավոր միասնության դեմ,- հավելել է նա,- Կեսարիա գնալն ու օծվելուց հետո Հայաստան գալը նշանակում են հայ եկեղեցու պատմական կապերը Հռոմեական թագավորության, Բյուզանդական կայսրության հետ, որի ժառանգորդը երրորդ Հռոմն է՝ Ռուսաստանը: Չնայած այն հանգամանքին, որ հայ եկեղեցին դոգմատիկ առումով ուղղափառ չէ, բայց մեր Եկեղեցիների դարավոր բարեկամական կապերը լայնորեն հայտնի են։ Եվ դա հստակ հանգիստ չի տալիս Փաշինյանին, ով հավասարապես ատում է Բյուզանդիան, Ռուսաստանը և ընդհանրապես քրիստոնեությունը»։

Իսկ այն, որ այսօր հայ պահպանողական հեղափոխությունն ընդդեմ Փաշինյանի ռեժիմի ղեկավարում է Բագրատ արքեպիսկոպոսը, կրկնակի ցուցիչ է, քանի որ հոգևորականները հազվադեպ են մասնակցում քաղաքական պայքարին։ «Բանն այն է, որ հիմա խոսք է գնում բուն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման մասին։ Եվ ես կցանկանայի հուսալ, որ Փաշինյանի հակաքրիստոնեական «քեմինգ-աուտը» կբացի այն հայերի աչքերը, ովքեր դեռ միամտաբար հավատում են Հայաստանի բարեկեցիկ «եվրոպական» կյանքի մասին նրա խոստումներին»,- ամփոփել է Միխայիլ Տյուրենկովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր