10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

27 մայիս 2024 11:27

Տեսանյութ.Ես որ չափից դուրս եկա, քո հետ շատ վատ բաներ կլնի, վատ կպահես, կտեսնաս. Կարմիրբերետավորը՝ Գառնիկ Դանիելյանին

Ես որ չափից դուրս եկա, քո հետ շատ վատ բաներ կլնի. Կարմիրբերետավորը՝ Գառնիկ ԴանիելյանինԵրեւանի Խանջյան փողոցում վիճաբանություն սկսվեց կարմիրբերետավորների եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջեւ:

Կարմիրբերետավորներից մեկը բորբոքված եւ գոռալով դիմելով պատգամավորին, ասաց. «Մյուս անգամ իմ հետ «արա»-ով չխոսաս, լսո՞ւմ ես»: Դրանից հետո նա փորձում էր քաշքշել Գառնիկ Դանիելյանին: Մյուս ոստիկանները բաժանեցին նրան:
Պատգամավորն ասաց. «Էդ ո՞նց ա խոսում ինձ հետ: Ագրեսիվ չխոսաս ինձ հետ»:
Մեկ այլ կարմիրբերետավոր դիմելով նրան ասաց. «Ես որ չափից դուրս եկա, քո հետ շատ վատ բաներ կլնի: Չափից դուրս չգաս: Եթե դուք ձեզ վատ պահեք, այո, ձեզ հետ վատ բան կլինի: Վատ կպահես, կտեսնաս»:
Այստեղ է նաեւ պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը.

Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Խին Երևանցի փողոցները։

Արդեն կան տասնյակ բերման ենթարկվածներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր