10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

30 մայիս 2024 14:19

«Մարիխուանա»-ով փաթեթները, վարձատրության դիմաց, տեղադրել է Երևանի տարբեր հատվածներում

«Մարիխուանա»-ով փաթեթները, վարձատրության դիմաց, տեղադրել է Երևանի տարբեր հատվածներում Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանում համացանցի կիրառման դեմ քրեաիրավական պայքարը շարունակվում է։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ոստիկանության կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նման հերթական՝ Երևան քաղաքի 21-ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության դեպքը։
 
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 21-ամյա երիտասարդը, որոշելով եկամուտ վաստակել, իր բջջային հեռախոսում առկա «Տելեգրամ» բջջային հավելվածով կապ է հաստատել «Լ….» էջի օգտատիրոջ հետ և պայմանավորվել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով համալրված փաթեթները, յուրաքանչյուրը 10 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց, տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներում։
 
Պայմանավորվածության համաձայն՝ 2024թ. մայիսին երիտասարդը Արարատի և Կոտայքի մարզերից ապօրինի ձեռք է բերել և պահել վերոնշյալ էջի օգտատիրոջ կողմից թողնված, ընդհանուր առանձնապես խոշոր չափի` 71.28 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով համալրված 112 փաթեթ։ Դրանցից 1-ը հայտնաբերվել է 2024թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված՝ երիտասարդի անձնական խուզարկության, իսկ 111 փաթեթները՝ վերջինիս պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում:
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր