ՔՊ նիստը հետաձգել է․ «Հրապարակ»

ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցականներին հարկ են համարել տեղեկացնել միայն նախաձեռնող խմբի նիստի չեղարկման մասին, իսկ պատճառների վերաբերյալ ոչինչ չեն ասել։ Մինչդեռ, մեր աղբյուրի պնդմամբ, պատճառը սրբազան շարժումն է, Նիկոլ Փաշինյանը կասկածներ է ունեցել, որ շարժումը կարող է իր ետեւից նաեւ կուսակցական գրասենյակ գալ, որտեղ անցկացնում են այդ նիստերը, ուստի նիստը հետաձգել են հաջորդ հինգշաբթի։ Գրել էինք, որ մեկ շաբաթ առաջ նույն ֆորմատով նիստին Փաշինյանը մեկ ժամ ուշացումով էր գնացել՝ սպասելով, թե արդյո՞ք ցուցարարները կհավաքվեն գրասենյակի մոտ։ Երբ համոզվել է, որ ակցիա չկա, նոր գնացել է նիստին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 01․ 06․ 24 թ համարում։