Երևան-Գյումրի ավտոճանապարհին քարով բարձված բեռնատար է կողաշրջվել․կա զոհ
Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Դավիթ Տերտերյանը իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել դրանք և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել տուֆ քարով, որը ամբողջությամբ թափվել է, իսկ վարորդի դին դուրս բերելու համար դեպքի վայր պետք է բերվի հատուկ վերամբարձ կռունկ։