Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել սամբոյի Եվրոպայի չեմպիոն          Վարչապետի թեկնածուն պետք է «փսիխոյի թուղթ» հանի, որ այլևս պետության ղեկին գժեր չունենանք       Պահ-պահ-պահ, չաղանում ենք, էս քարոզարշավի վատ կողմն է, Փաշինյանը՝ Դավթաշենում    

03 հուն 2024 12:25

Բագրատ սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան

Բագրատ սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան ՔոչարյանՏիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


Բագրատ Սրբազանի մասին երկար չեմ գրի, մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ իր պահով։ Երբ որ Հայաստանում 2013 թ-ին Եվրոպայի ճնշման տակ փորձում էին "Ընտանեկան բռնության մասին" օրենք փաթաթել մեր վզին, իսկ իշխանության մեջ կային, սակավաթիվ, բայց ազդեցիկ լոբբիստներ,Կանադայից նոր եկած Բագրատ Սրբազանը ի տարբերություն ուրիշների, խիզախություն ունեցավ`եկավ հանրային քննարկման ու քարը քարի վրա չթողեց այդ ապահայկական օրենքից։


Այդ օրվանից մեծագույն հարգանք եմ տածում այս մարդու հանդեպ։ Գիտեմ, հիմա որոշ հականիկոլ խաղացող կերպարներ իրեն մինչև հիմա դա չեն ներել, և իրենց մոծակային խայթոցներին ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ ցանցում։ Բայց դա իրենց պրոբլեմն է։ Աստված առա՜ջ, Սրբազան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր