Որոնք են կենդանակերպի նշանների ամենաանտանելի տղամարդիկ          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ նաև կարկուտ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով       Մայիսի 12-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

04 հուն 2024 20:06

Հունիսի 9-ին ժամը 18։30-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․Բագրատ Սրբազանը ներկայացրել է անցումային Կառավարության 3 հիմնական գործառույթը

Հունիսի 9-ին ժամը 18։30-ին, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․Բագրատ Սրբազանը ներկայացրել է անցումային Կառավարության 3 հիմնական գործառույթը«Ամսի 9-ին՝ ժամը 18։30, կհավաքվենք Հանրապետության  հրապարակում․ շատ կարևոր, հանգրվանային, հենման կետերով հանրահավաքին։

Այս կարճ ժամանակի ընթացքում մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար։

Կներկայացնեմ, թե առաջիկա օրերը ինչ ենք անելու, այդ օրը որոշ քաղաքական, օրակարգային իմաստով Ձեզ կներկայացնեմ։ Ինչպես նկատել եք, մեր այս ամբողջ ընթացքը եղել է մեկ օրից մյուսը օրը ներկայացմամբ։

Մենք ոչ մի բան չենք թաքցնում, այլ հանգրվան առ հանգվան, հատիկ առ հատիկ, փոխադարձ վստահությամբ առաջ ենք գնում»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։ 

Բագրատ Սրբազանը նաև նշել է, որ անցումային Կառավարությունն ունենալու է երեք գործառույթ։

«1․ Հաշտության Կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։

2․ Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։

3․ Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը»,-հայտարարել է նա։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր