Նախկին Գլխավոր դատախազի կնոջը մեղադրանք է առաջադրվել          ԱԳ փոխնախարարը հույս է հայտնել, որ Անկարան փոխադարձությամբ կպատասխանի Հայաստանին՝ կբացի սահմանը և կհաստատի դիվանագիտական հարաբերություններ       Արտառոց դեպք, ամուսինն ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել    

05 հուն 2024 13:00

44-օրյայում նաhատակվածի, լեգենդ դարձած հերոսի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռը թալանել են

44-օրյայում նաhատակվածի, լեգենդ դարձած հերոսի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռը թալանել ենԵրեկ՝ հունիսի 4-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

ՀՀ ներքին  գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պառավաքար բնակավայրում գտնվող՝ Արցախյան պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռը թալանել են:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձիք մտել են հերոսի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռ, կոտրել գանձանակը ու հափշտակել այնտեղ եղած գումարը:

Հանցագործություն կատարած անձը նույն մարզի բնակիչ 63-ամյա Վ. Ա.-ն է, ով խոստովանում է, որ գողությունը կատարել է մայիս ամսվա վերջին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր