Արդեն մի շաբաթ է, ինչ Ալիևն արել է այդ հայտարարությունը, բայց մարդ չկա, կուռկուռի ձագ դարձած, ծակուծուկերում թաքնված են. «ՉԻ»

«Կոպտագույն միջամտություն Հայաստանի Հանրապետություն ներքին գործերին, ներքաղաքական կյանքին»,–«Ազատության» հետ զրույցում ասել է նա:
«ՉԻ». Տեսնո՞ւմ եք՝ ինչպես են մեր իշխանավորները քաջաբար պայքարում, որ դրսի ուժերը Հայաստանի ներքին գործերին չմիջամտեն:
Հենց մեկը դրսից թթու խոսք է ասում սրանց հասցեին, թուր ու թվանք են բանեցնում, իրենց կոտորում:
Բայց…
Ինչ որ չենք հիշում, որ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Հայաստանն իրականացրել է Խոջալուի ցեղասպանությունը ու դրա համար պիտի ներողություն խնդրի, սրանցից ինչ-որ մեկը ծպտուն հանած լինի: Արդեն մի շաբաթ է, ինչ Ալիևն արել է այդ հայտարարությունը, բայց մարդ չկա, կուռկուռի ձագ դարձած, ծակուծուկերում թաքնված են:
Ուժը մենակ մի հատ հասարակական կազմակերպության վրա է պատում, բայց որտեղ իսկականից պետք է արձագանքել, վախից սփրթնում են: