Վարդան Ղուկասյանը ներկայացրել է ԴՕԿ կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունները          Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է հոգալ Հայաստանի կարիքները շուրջ մեկ դար       Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է թեմին    

06 հուն 2024 14:11

Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից հայ սահմանապահ է վիրավորվել․ պոկվել է ոտնաթաթը

Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից հայ սահմանապահ է վիրավորվել․ պոկվել է ոտնաթաթը Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից հայ սահմանապահ է վիրավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից Քիչ առաջ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում  վիրավորվել է  հակահետևակային ականի պայթյունից։ Նրա ոտնաթաթը պոկվել է»,- գրել է նա։

Նշենք, որ սա ականի պայթյունից վիրավորվելու արդեն երրորդ դեպքն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր