Հույս ունեմ, որ ինչ-որ մի պահի կբացվի նաև Հայաստան-Թուրքիա սահմանը          Կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլիացիա ստորագրել       Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո տեղեկացված չենք, թե ով է զբաղվում անհետ կորածների ու գերիների հարցով և արդյո՞ք որևէ մեկը զբաղվում է, թե՝ ոչ    

08 հուն 2024 15:40

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՍև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 8-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Հունիսի  8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Հունիսի 8-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր