Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

08 հուն 2024 11:36

Հայաստանը հիմքեր չունի կասկածելու խաղաղ գործընթացում. Ադրբեջանի անկեղծությանըԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հունիսի 7-ի հայտարարությունը։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որով վիճարկում է այս երկրի տարածքային հավակնություններն իր հարևանների նկատմամբ, իրականում ոչ այլ ինչ է, քան որպես միջազգային հանրության ուշադրությունը շեղելու մտադրություն այն մարտահրավերներից, որոնք խոչընդոտ են հանդիսանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հաջիզադեի խոսքով՝ «իրական գլխավոր խնդիրն Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջներն են, որոնք իբրև թե ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, հատկապես Սահմանադրության մեջ, որն ուղղակիորեն հղում է անում Հայաստանի անկախության ակտին, որը կոչ է անում միավորել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը»։

Նշվում է նաև, որ Ադրբեջանն օրինական իրավունք ունի պահանջելու Սահմանադրությունից բացառել այդ պահանջը, որն ուղղակիորեն «շոշափում է Ադրբեջանի ազգային անվտանգությանը, և դա չի կարող որակվել որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին»։

«Հայաստանի արտգործնախարարության տրամաբանությունը, թե այս խնդիրը կարելի է անտեսել, ցույց է տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ կայուն խաղաղությամբ և միայն ձգտում է պահպանել այս իրավիճակը՝ որպես ապագայում Ադրբեջանի դեմ իր ագրեսիան վերսկսելու հետնպատակ տարբերակ։ Ավելին, նախկին հակամարտության մնացորդ հանդիսացող Մինսկի խումբը վերակենդանացնելու Հայաստանի ջանքերը և ռազմականացման շարունակվող քաղաքականությունը ցույց են տալիս Հայաստանի թաքնված օրակարգի առկայությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշում է, որ Հայաստանը հիմքեր չունի կասկածելու խաղաղ գործընթացում Ադրբեջանի անկեղծությանը և որ տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման միակ ճանապարհը հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման, ինչպես նաև նրանց նկատմամբ հարգանքի վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր