Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան          Սաակաշվիլին էլ իր վшխճանը գտավ վրաց եկեղեցու դեմ պայքար սկսելով       Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ    

09 հուն 2024 17:30

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին Բուչա կատարած այցից հետո

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին Բուչա կատարած այցից հետոՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա: Այս մասին News.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով, Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն այդ քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ։

«Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մենք անհանգստացած ենք նրանց կողմից Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին օգնություն տրամադրելու և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ի հայկական պատվիրակության այցի մասին հայտնել է ուկրաինական AnalitikaUA գործակալությունը՝ հղում անելով Բուչայի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությանը։ Ըստ կայքի՝ Տեր-Մարգարյանը  քննարկել է «Բուչան համայնքի և Երևանի Նոր Նորք թաղամասի համագործակցությունը» և հայտարարել, որ «Երևանը միշտ աջակցելու է ռուսական ագրեսիայից տուժածներին», -  գրում է NEWS.ru-ն: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր